Ոստիկանություն է դիմել մի կին եւ հայտնել, որ Երեւանում իր 13-ամյա աղջկան իր կամքին հակառակ բռնաբարել են: Պարզվել է, որ տղամարդը փողոցում տեսնելով աղջկան նրան ստիպելով տարել է իր համար անհայտ մի շենք, որի 2-րդ հարկի աստիճանահարթակին սեքսուալ բռնի գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարածը 38-ամյա տղամարդ է, նրան բերման են ենթարկել՝ թեւերին ունեցած բազմաթիվ քերծվածքներով, որոնք ստացել է աղջկա դիմադրության հետեւանքով:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:










