Գեղարքունիքում մեքենան շրջվել է. վարորդը հիվադանոցում է


Գեղարքունիքում մեքենան շրջվել է. վարորդը հիվադանոցում է
Հուլիս 14 17:07 2018

Հուլիսի 14-ին ժամը 00.20-ի սահմաններում, Ռուդիկ Գ-ն վարելով «ՎԱԶ-21099» մակնիշի 34 FL 270 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան, Սեւան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 2-րդ կիլոմետրին շրջվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը՝ օեպերատիվ խմբով:

Նախապատրաստվում են նյութեր: