Spice Girls-ի նախկին մեներգչուհի Մել Բին հղի է հայ ոճաբան Գարի Մադաթյանից


Spice Girls-ի նախկին մեներգչուհի Մել Բին հղի է հայ ոճաբան Գարի Մադաթյանից
Հուլիս 8 21:00 2018

Spice Girls-ի նախկին երգչուհի Մել Բին չորրորդ անգամ հղի է։ Այս մասին ինստագրամի իր էջում հայտնել է նրա զուգընկերը, ստիլիստ  Գարի Մադաթյանը։

 

«Հրատապ լուր․ Ես ու Մել Բին սպասում ենք մեր առաջին երեխային»,-գրել է  Մադաթյանը։

 

Երգչուհին այս լուրը դեռևս չի մեկնաբանել։

 

Հայտնի է, որ Մել Բին արդեն ունի 3 դուստր՝ 3 տարբեր տղամարդկանցից։

Նշենք, որ Հարրիի Մադաթյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանը։ Նա Բևերլի Հիլզում ունի վարսավիրանոց «Boom Boom & Beyond», ինչպես նաև զբաղվում է բարեգործությամբ։