Քիչ առաջ բերման ենթարկեցին 1984 թվակականին ծնված ՀՀ քաղաքացի Արամ Սարգսյանին (նույն ինքը՝ Արամ MP3)


Քիչ առաջ բերման ենթարկեցին 1984 թվակականին ծնված ՀՀ քաղաքացի Արամ Սարգսյանին (նույն ինքը՝ Արամ MP3)
Հուլիս 6 19:45 2018

Երգիչ, հումորիստ և շոումեն Արամ MP3-ն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, թե ինչպես են հատուկ ջոկատայիններն իրեն բերման ենթարկում: Արամ MP3-ին լուսանկարին կից հումորային գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Քիչ առաջ բերման ենթարկեցին 1984 թվակականին ծնված ՀՀ քաղաքացի Արամ Սարգսյանին (նույն ինքը՝ Արամ MP3): Վերջինիս մոտից հայտնաբերվել է մեծ քանակությամբ աուդիո ձայնագրություններ և լիովին նոր երգ իր տեսահոլովակով: Արամը հետաքննության արդյունքում պատմել է, որ իր մոտ ունեցածով պատրաստվում էր հուլիսի 13-ին Երևան Մոլլում, ժամը 19:00-ի համերգի ժամանակ հանրությանը ներկայացնել իր նոր երգի տեսահոլովակի պրեմիերան»: