Տրակտորն ընկել է ձորը. 50-ամյա վարորդը մահացել է


Տրակտորն ընկել է ձորը. 50-ամյա վարորդը մահացել է
Հուլիս 6 18:00 2018

Հուլիսի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած «շտապօգնության» աշխատակիցները հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի սարատեղում, մինչ իրենց տեղ հասնելը, 50-ամյա Գագիկ Կնյազյանը մահացած է եղել: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ Գագիկ Կնյազյանը նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աստղաձոր գյուղի «Սելավուրի ձոր» կոչվող տարածքում իր դաշտի խոտերը հնձելիս, անձնական օգտագործման «Բելառուս» մակնիշի տրակտորով ընկել է ձորը, ինչի հետեւանքով մահացել է: 

Կատարվում է քննություն։