Այսօր՝ հուլիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում. Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի AՏH 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հովհաննես Տատոյանին գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նշված փողոցում իր գործընկերների հետ դիտահորերի մաքրման աշխատանքներ է կատարելիս եղել:










