Սոսո Պավլիաշվիլին իր ծննդյան տարեդարձը նշել է Երևանում


Սոսո Պավլիաշվիլին իր ծննդյան տարեդարձը նշել է Երևանում
Հունիս 30 17:22 2018

Հանրահայտ վրաց և ռուս էստրադային երգիչ Սոսո Պավլիաշվիլին Երևանից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

 

«Երեկ Երևանում շատ հաճելի էր ելույթ ունենալ»,- լուսանկարին կից գրառել է Պավլիաշվիլին:

 

Երևանում ելույթ ունենալու օրը՝ հունիսի 29-ին, լրացել է երգչի 54-ամյակը: Երգիչը նաև տեսաուղերձ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին ծննդյան տարեդարձի առթիվ հնչած շնորհավորանքների համար: