Անտեսելով իր երկրպագուների խնդրանքը համացանցում շպագատ ցուցադրող լուսանկարներ չհրապարակելու վերաբերյալ՝ բալետի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան, այնուամենայնիվ, պատրաստ չէ հրաժարվելու փողից՝ գրում է life.ru-ն:
Այս անգամ Վոլոչկովան գովազդել է զբոսանավը, որի առաջնամասում էլ շպագատ է ցուցադրել:
Նման լուսանկարներ բալետի նախկին պարուհին շատ ունի: Այս անգամ հավանաբար օգտատերերի զայրույթից խուսափելու համար նա արգելափակել է մեկնաբանությունների հնարավորությունը:










