Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան ու արդեն երկրորդ ինստագրամյան գրառումն արել դրա վերաբերյալ:
Միլիոնատերը պատմել է շուկա կատարած այցի մասին ու համապատասխան լուսանկար հրապարակել:
«Այցելություն շուկա: Նկարում պատկերված չեն համեղ ծիրանները: Մեզ մոտ շատ լավ է ստացվում սնունդը պահածոյացնելը: Հայրս սովոր էր ձմռան համար բանջարեղեն պահածոյացնել: Կարծում եմ, որ իմ սկսելու հարցը լոկ ժամանակի խնդիր է»,-գրել է Օհանյանը:











