Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի երկու խոսք ?
Հարգելի ընկերներ, ով բուռն կերպով մասնակցել է և աջակցել է թավշյա հեղափոխությանը։ Հասկանալի է որ շատերդ սպասել եք վայրկյանական փոփոխությունների անձնական (ուսում, բիզնես և այլն) կյանքում։
Մարդիկ կան մտել են այս ամեն ինչի մեջ մտածելով , որ իրենց բիզնեսում (քաղաքական, տնտեսական) կամ կպահպանվեն դիրքերը կամ առաջ կգնան։
Հիմա ինչ-որ սպասումներ չեն արդարանում, բայց պետք չի նեղանալ հեղափոխությունից։ Պետք է ընդունել իրավիճակը փաստացի, անշահախնդիր, առանց որևէ անձնական մոտեցման։
Հեղափոխական ժամանակներում կարգավորումը դանդաղ է գնում (գրքեր կարդացեք, ուսումնասիրեք):
Համբերություն է պետք ու անձնական շահը մի կողմ դնել, այս ամեն ինչը բոլորի համար էր արվել, ոչ թե հատկապես ձեր։
Մյուս ընկերներիս, ով չի ընդունել հեղափոխությունը։
Մի մոռացեք, որ հենց Փաշինյանը ոտքը Հայաստանից դուրս է դնում, նա արդեն դառնում է ոչ թե Նիկոլ, այլ ձեր պետության խորհրդանիշ։ Մի թողեք ձեզ կամ որևէ մեկին նույնիսկ փորձ անել նրան ծաղրել կամ չարախնդալ խալխի մոտ։
Գիտեմ, բարդ բաներ եմ ասում, բայց հույս ունեմ ընկալվեց»։