Ինքնաբուխ անհանդուրժողականություն ենք ցուցաբերում ամենուր․ Սոս Ջանիբեկյան


Ինքնաբուխ անհանդուրժողականություն ենք ցուցաբերում ամենուր․ Սոս Ջանիբեկյան
Մայիս 17 15:29 2018

Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Յուրաքանչյուր պետության կայացվածության և քաղաքացու լավ ինքնազգացողության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է և օրենքը:

Ամենաթողությունը լծի տակից դուրս գալու և որպես ընդիմություն հանդես գալու պատկերի մեջ ներելի է և հանդուրժելի։

Երբ արդեն ժողովրդի թեկնածուն է ամենագլխավերևում և մենք նրա կառավարման գործնթացին համբերությամբ զինված չենք հավատում և ինքնաբուխ անհանդուրժողականություն ենք ցուցաբերում ամենուր, դա կարող է շատ վատ ավանդույթ դառնալ։

Զգույշ լինենք»։