ԱՄՆ-ում 16-ամյա տղան փախել է 30-ամյա ուսուցչուհու հետ. ուսուցչուհուն ազատազրկում է սպառնում սեռական հարաբերությունների համար


ԱՄՆ-ում 16-ամյա տղան փախել է 30-ամյա ուսուցչուհու հետ. ուսուցչուհուն ազատազրկում է սպառնում սեռական հարաբերությունների համար
Մայիս 14 00:38 2018

Մարտի սկզբին ոստիկանությունը հետաքննություն սկսեց: 30-ամյա Նիկոլ Ջեքսոնը, ով Միսիսիպիում ուսոցչուհի է, կասկածվում էր սեռական ոտնձգությունների մեջ: Նա սեռական կապի մեջ էր մեղադրվում 16-ամյա Օսկար Օնիլի հետ: 

Միսիսիպիում 16 տարին համարվում է համաձայնության տարիք, սակայն այս պարագայում այս կինը նրա ուսուցիչն էր: Այս պարագայում սեռական հարաբերությունները թույլատրելի են միայն այն դեպքում, երբ աշակերտի 18-ը լրացել է: 

Ապրիլի 10-ին նրան ձերբակալել են, սակայն կնոջը գրավի դիմաց բաց են թողել: Իսկ արդեն 20 օր անց Նիկոլն ու Օսկարը միասին փախան քաղաքից: Օսկարը ծնողներին նամակ էր թողել, որտեղ ասում էր, որ շատ է սիրում նրանց և կարծում է, որ ծնողներն իրեն լավ են դաստիարակել: Նա խնդրում էր հասկանալ իրեն և ներել:

Ոստիկանությունն ամեն ինչ արել է, որպեսզի գտնի Օսկարին: Տղայի ծնողները սարսափած էին և նույնիսկ հեռուստատեսությունով դիմել են Նիկոլին, որպեսզի ետ վերադարձնի իրենց տղային: Նրանք Նիկոլին մեղադրում են, որ Նիկոլն իրենց տղային զրկել է մանկությունից: 

Փախուստից 10 օր անց երիտասարդը ետ է վերադարձել տուն: Բայց նա այդպես էլ չի ասում, թե որտեղ է Նիկոլը, ում ոչ միայն սպառնում է սեռական հարաբերությունների համար ազատազրկում, այլ նաև գրավից փախուստի համար ազատազրկում: 

Նիկոլը երկու երեխա ունի: Երեխաներին դաստիարակում է նրա նախկին ամուսինը:

Աղբյուր՝ Blognews.am