«Երևան մոլ»-ում երեկ կայացավ Ford KUGA ավտոմեքենայի երկար սպասված խաղարկությունը, որին մասնակցում էին մոլի բոլոր այն հաճախորդները, ովքեր փետրվարի 1–ից մայիսի 9-ը ներառյալ 30 000 դրամ արժողությամբ գնումներ էին կատարել «Երևան Մոլ»-ի խանութներից, կամ օգտվել ծառայություններից՝ գնելով նվեր քարտ: BlogNews.am ևս ներկա է եղել միջոցառմանը: Երեկոյի հետաքրքիր դրվագներին առաջարկում ենք ծանոթանալ ֆոտոշարքով:

Ջազային հնչյուններ ու էմոցիաների տեղատարափ. Մինչ գլխավոր մրցանակի խաղարկությունը, ներկաներին իր ինքնատիպ կատարումներով ողջունեց երգչուհի Marbey-ը: Այնուհետև բոլորը շունչները պահած սպասում էին լսել հաղթող մասնակցի անունը:
Այս անգամ խաղարկությունը տարբերվում էր նախորդներից: «Երևան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը նշեց, որ իրենք ցանկացել են շեշտադրել հենց ավտոմեքենան ու այդ պատճառով է, որ չեն խաղարկում այլ նվերեներ, որոնք կային նախորդ խաղարկություններն. «4-րդ տարին է, ինչ մենք անընդմեջ խաղարկություններ ենք կազմակերոպում և դա, իհարկե, դրականորեն է ազդում և՛ խանութների և՛ հաճախորդների վրա: Կարող եմ վստահորեն ասել, որ ցանկացած հաջորդ խաղարկությամբ մենք փորձում ենք գերազանցել նախորդի լավագույն ցուցանիշները և դա կարծես թե հաջողվում է: Բոլորս էլ սիրում ենք խաղարկություններ և երևի թե հենց կատարծ գնումների դիմաց պարգևատրությունն է, որ մարդկանց մոտիվացնում է ակտիվ մասնակցելու»:

Արշակունյաց 34 հասցեում գտնվող արևտրի ու ժամանցի կենտրոնը լեփ-լեցուն էր: Խաղարկությանը մասնակցում էին մոտ 3000 հաճախորդ, սակայն բախտը ժպտաց միայն նրանցից մեկին՝ Արմեն Սիրեկանյանին, ընդ որում երկրորդ փորձից, քանի որ առաջին հաղթողը, ում անունը հնչել էր բեմից, տեղում չէր մրցականը ստանալու համար, իսկ անձամբ ներկա լինելը խաղարկության պարտադիր պայմաններց մեկն է. «Երևան Մոլ»-ից ձեռք էի բերել նվեր քարտ ընկերոջս համար ծննդյան օրվա արթիվ: Ունեի ընդամենը մեկ կտրոն ու դեռ շոկի մեջ եմ, չեմ հավատում, որ բախտն ինձ ժպտաց ու այս շքեղ ավտոմեքենայի տերն եմ: Մեքենա վարել գիտեմ, բայց սա իմ առաջին մեքենան է: Բոլորին մաղթում եմ այսպիսի անակնկալ շահումներ»:

Ի դեպ, բոլոր նրանց, որոնց բախտը չժպտաց այս անգամ, տեղեկացնենք, որ «Երևան Մոլ»-ը պատրաստել է հաջորդ խոշոր անակնկալը: Մայիսի 1-ից մեկնարկել է 5.000.000 դրամ մրցանակի խաղարկությունը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը: Շտապեք գնումներ կատարել ու ձեռք բերել խաղարկության մասնակցության կտրոն:
Ի դեպ, մայիսի 16-ին «Երևան Մոլը» հայտարարել է շոփինգ գիշեր: Միայն այդ օրը մոլն աշխատելու է մինչև կեգիշեր:












