Սելին Դիոնի որդին ներկայացրել է իր դեբյուտային երգերը


Սելին Դիոնի որդին ներկայացրել է իր դեբյուտային երգերը
Մայիս 13 19:50 2018

Սելին Դիոնի ավագ որդին՝ 17-ամյա Ռենե-Շառլ Անժելիլը, որոշել է երաժշտությամբ զբաղվել: Օրերս նա թողարկել է  երկու դեբյուտային երգեր: Ռենե-Շառլը հանդես է եկել  « Big Tip » կեղծանվամբ:

 

Պատանու առաջին կատարումները հեղինակային չեն: Նա ներկայացրել է « The Weeknd » -ի հայտնի երգերի նորացված տարբերակները՝ փոփոխելով դրանք: Առաջին կատարումը « The Weeknd » -ի « Sidewalks » երգի հիման վրա է, մյուսը՝ « Loft Music » -ի: