Երբ երգչուհի Ռիհաննան եղել է Նյու-Յորքում, 26-ամյա հանցագործը որոշել է կողոպտել Լոս-Անջելեսում գտնվող նրա առանձնատունը: Նա մուտք է գործել տարածք, կոտրել է մուտքի դռան փականը, վնասել է ազդանշանային համակարգը, տուն մտնելով՝ մի քանի թանկարժեք իրեր է դրել իր պայուսակի մեջ, սակայն չի դիմացել գայթակղությանը և որոշել է շրջել ՝ ծանոթանալու շքեղ միջավայրին:
Կողոպտիչին կործանել է սեփական հետաքրքրասիրությունը: Որոշ ժամանակ Ռիհաննայի տանն անցկացնելուց հետո նա որոշել է գիշերել այստեղ և վայելել հարմարավետ պայմանները, իսկ երբ առավոտյան դուրս է եկել տարածքից, նրան նկատել են հարևանությամբ բնակվողները և անմիջապես ահազանգել են ոստիկանություն: Կարճ ժամանակ անց հանցագործը ձերբակալվել է:










