Մայիսի 12-ի աստղագուշակ


Մայիսի 12-ի աստղագուշակ
Մայիս 12 01:01 2018

Խոյ

 

Սիրային բուռն շրջան է սպասվում: Եթե համոզված  եք, որ գտել եք ձեր կեսին, ամեն ինչ արեք նրան զարմացնելու համար: Իսկ եթե փնտրում եք կարճաժամկետ հարաբերություններ, խորհուրդ է տրվում զգույշ լինել:

 

Ցուլ

 

Ուշադիր եղեք սննդակարգին: Վերջին ժամանակներս սկսել եք բավական անառողջ սնվել, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ:

 

Երկվորյակ

 

Ժամանակն է կյանքի մասին լուրջ մտածել: Մինչ այդ դուք ամեն ինչին մատների արանքով եք նայել, փորձեք հիմա ճիշտ հակառակն անել:

 

Խեցգետին

 

Երկընտրանքի առաջ կկանգնենք, հարցն այն է, որ պետք է ընտրեք ձեր հարմարավետության և դիմացինի բարեկեցության միջև, բարդ հարց է, բայց առաջնային:

 

Առյուծ

 

Հակառակ սեռի հետ ռոմանտիկ հարաբերությունների համար ճիշտ ժամանակն է: Դուք տարված եք գործով ու անտեսում եք ձեզ սիրող մարդկանց, փորձեք շտկել այդ բացթողումը:

 

Կույս

 

Կույսերը երկընտրանքի առաջ կկանգնեն: Կյանքի կարևոր ոլորտին վերաբերող հարց կառաջանա, լավ մտածեք, նոր գործեք, եթե միայնակ չեք կարող, խորհուրդ հարցրեք:

 

Կշեռք

 

Շատ լարված ու էմոցիոնալ շրջան է, ամեն ինչ ձեր նյարդերի վրա ազդում է, փորձեք դիմանալ մինչ հանգստյան օրեր և այդ օրերը ամբողջովին ձեզ տրամադրեք:

 

Կարիճ

 

Կարիճներին թվում է, թե ուժերը իրենց լքել են, բայց դա այդպես չէ. թուլության պահեր բոլորի մոտ լինում են, ամուր եղեք և ամեն ինչ կշտկվի:

 

Աղեղնավոր

 

Սիրային հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, չի բացառվում վեճ, կռիվ սիրելի հետ, բայց փորձեք հենց դուք առաջին քայլը կատարել ու հաշտվել:

 

Ջրհոս

 

Ջրհոսներ, այսօր դուք ձեր էլեգանտությամբ կհիացնեք բոլորին: Սիրային հարցերում զգույշ և ուշադիր եղեք: Զուգընկերոջից պահանջեք լուրջ և կայուն հարաբերություններ:

 

Ձկներ

 

Երկարատև ճամփորդության գնալու լավ ժամանակ չէ: Փորձեք ձեզնով, ձեր առողջությամբ զբաղվել: Սկսեք զբաղվել սպորտով: