Առողջություն եմ մաղթում էն կայքերին, որոնք տարածում են, որ իբրև Հարութին տեղափոխել են հիվանդանոց.պրոդյուսեր


Առողջություն եմ մաղթում էն կայքերին, որոնք   տարածում են, որ իբրև  Հարութին տեղափոխել են հիվանդանոց.պրոդյուսեր
Մայիս 11 19:47 2018

Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե Ձախ Հարութը (Հարութ Փամբուկչյան) տեղափոխվել է հիվանդանոց: Լուրը հերքել է ամերիկահայ երգչի պրոդյուսերը՝ Խաչիկ Եղոյանը:

 

Վերջինն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

«Առողջություն եմ մաղթում էն կայքերին, որոնք անխնա գրում եւ տարածում են, որ իբրեւ Հարութին տեղափոխել են հիվանդանոց»,- նշել է Եղոյանը՝ հավելելով, որ արտիստն իրեն հրաշալի է զգում»: