Կարգին Հայկոն իր` նախարար դառնալու մասին. «Ինձ մի տանջեք»


Կարգին Հայկոն իր` նախարար դառնալու մասին. «Ինձ մի տանջեք»
Մայիս 10 15:44 2018

Aravot.am-ը դերասան, հումորիստ Հայկ Մարությանից` Կարգին Հայկոյից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում իր`մշակույթի նախարար նշանակվելու վերաբերյալ լուրերին, հաշվի առնելով այն փաստը, որը հեղափոխության օրերին եւ դրանից հետո միշտ Նիկոլ Փաշինյանի կողքին է եղել: Նա ասաց, որ ի թիվս այլ հարցերի, նաեւ այդ թեմայով խոսել է «Հայկական ժամանակի» թղթակցի հետ, հետեւաբար չի ուզում այդ թեմայով նորից խոսել, ուստի առաջարկեց տպագրվելուց հետո կարդալ իր հարցազրույցը: Նրան խնդրեցինք, որ ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանի մեր հարցին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մի տանջեք ինձ…Գիտեմ, որ այսօր զանգելու է էլի մի 30-35 լրատվամիջոց, դրա համար առաջինը այդ թերթին եմ տվել հարցազրույց, որ ինձ չզանգեն…Թե չէ իմ ընկերներն էլ են զանգելու, թե Հայկ ջան, հիմա այո, թե՞ ոչ, դրա համար էլ չեմ խոսի»: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում