Նախօրեին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո, սակայն քվեարկության արդյունքում նա դուրս մնաց եւ չանցավ եզրափակիչ։
Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին։










