Երգչուհի Նարգիզի պրոդյուսերը և մտերիմ ընկերը՝ Մաքսիմ Ֆադեեվը, հերքել է այն լուրերը, թե երգչուհին մահացու հիվանդ է: Նա հայտարարել է, որ Նարգիզի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հիվանդության պատճառը մրսածությունն է, որը խորացել է:
Ֆադեեվի խոսքերով՝ Նարգիզը չի կարողացել լիովին հաղթահարել հիվանդությունը, քանի որ աշխատել է խիտ գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի, նաև հյուրախաղերի է մեկնել, և օրգանիզմը չի դիմացել սթրեսային վիճակին, այդ պատճառով էլ նա դիմել է բժիշկների օգնությանը:
Նարգիզի «ծանր հիվանդության» մասին լուրերը տարածվել էին այն բանից հետո, երբ հետաձգվել էին նրա մի քանի համերգները: Ֆադեեվի հայտարարությունից հետո երկրպագուները սպասում են երգչուհու ապաքինմանը, որը շատ մոտ է:










