Ապրիլի 29-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ք. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 8 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Ա. Գ.-ն (ծնված 1991 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ձորից:










