Էմիլի Ռատաժկովսկու և Սեբաստիան Բիր-ՄքՔլարդի հարսանիքից անցել է երկու ամիս, սակայն զույգի հարաբերությունները արդեն ճեղք է տվել: Այս շաբաթ պապարացիները Սեբաստիանին լուսանկարել են Նյու Յորքում՝ 26-ամյա Սուկի Ուոթերհաուսի հետ զբոսնելիս:
Սեբաստիանն ու Սուկին, ամենայն հավանականությամբ, վերադառնում էին մարզումներից: Երկուսն էլ միմյանց հանդեպ կրքոտ էին, ծիծաղում էին ու Սեբաստիանը գրկում էր իր ուղեկցորդուհուն: Նշվում է նաև, որ Սեբաստիանը չի կրել ամուսնական մատանի:
Այսօր Էմիլին իր մոտ աղբյուրի միջոցով արձագանքել է պատահածին: Էմիլիին մոտ կանգնած աղբյուրը նշել է.«Էմիլին կարծում է, որ իր ամուսնու և այդ մոդելի միջև ոչ մի լուրջ բան լինել չի կարող, պարզապես նա շատ զայրացած է իր անունը նման տհաճ թեմաների մեջ շրջանառելու համար»:










