Խոյ
Հաճելի անակնկալ է սպասվում: Հնարավոր է աշխատավայրում կարճատև արձակուրդ գնաք: Ինչ էլ որ լինի, ցանկացած փոփոխություն իր հետ դրական տեղաշարժեր է բերում:
Ցուլ
Աստղերը խորհուրդ են տալիս ցանկացած պարագայում ազնիվ լինել ձեր և դիմացինի հետ:
Երկվորյակ
Մի փորձեք իրականացնել ուրիշի ծրագրերը, ձեր կյանքի համար ինքներդ պլաններ կազմեք ու իրագործեք:
Խեցգետին
Ձեզ մի մեկուսացրեք շրջապատից, որքան էլ որ այս փուլում դժվար է շփվել, ձեզ ստիպեք:
Առյուծ
Վեճերի ու վիճաբանությունների մեջ մի ներքաշվեք, դա ձեզ ոչ մի դեպքում օգուտ չի տա:
Կույս
Այսօր դուք աշխատելու ամենևին ցանկություն չունեք, ձեզ պատել է ծուլության ալիքը, բայց փորձեք դուրս գալ այդ դրությունից:
Կշեռք
Օրը իր հետ շատ դրական ու լուրջ փոփոխություններ կբերի, պատրաստվեք, հոգեպես պատրաստվեք այդ փոփոխություններին:
Կարիճ
Կարճատև, բայց շատ հաճելի ճամփորդություն է սպասվում ձեր սիրելիի հետ: Այդ ընթացքում կկարգավորվեն ձեր մեջ եղած բոլոր կոնֆլիկտները:
Աղեղնավոր
Դուք երկար ժամանակ է, վախենում եք մի շատ կարևոր որոշում կայացնելուց, այժմ եկել է որոշակիություն մտցնելու պահը:
Այծեղջյուր
Այսօր ձեզ շատ մտերիմ մի մարդ ձեր լուրջ աջակցության կարիքը կզգա, անպայման օգնեք ու օգնության ձեռք մեկնեք:
Ջրհոս
Խուսափեք վեճերից, փորձեք այսօր անցկացնել բնության գրկում, դա ձեզ շատ օգտակար կլինի:
Ձկներ
Այսօր մի բարդ խնդիր իր դրական հանգուցալուծում կստանա, համարձակ գործեք:










