Վանաձորյան բնակարանում դի է հայտնաբերվել


Վանաձորյան բնակարանում դի է հայտնաբերվել
Ապրիլ 26 13:16 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 129 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են Ն. Ղ.-ի (ծնված 1931թ.) բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին: