Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակում են. շուտով երթ կսկսվի դեպի Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)


Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակում են. շուտով երթ կսկսվի դեպի Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Ապրիլ 24 14:53 2018

«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակում են, հայտնում է News.am-ը. նրանք պատրաստվում են շուտով երթ սկսել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր որեւէ քաղաքական միջոցառում նախատեսված չէ, միայն կլինի երթ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակի բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: