Էջմիածնում սպանվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը


Էջմիածնում սպանվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը
Ապրիլ 24 10:00 2018

Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ:

Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:

Նախնական տեղեկությունների համաձայն` դանակահարությունը կատարվել է էջմիածինցի ցուցարարներից մեկի կողմից, որի հետ վիճաբանության մեջ է մտել Նվեր Հովհաննիսյանը: