Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լքեցին Կառավարության 3 շենքը։ Նրանք երթով «Վերնիսաժի» մոտով շարժվեցին դեպի Խանջյան փողոց ու Կրկես: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս անգամ ոչ թե փակում են փողոցը, այլ դիմում վարորդներին․
«Սերժին դեմ ես, սիգնալ տուր»:
Տեսանյութը՝ News.am-ի










