SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձորի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով։ Ապրիլի 15-ին, ժամը 01։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ զինված դանակով և ատրճանակով, դեռևս չպարզված հանգամանքներում մուտք են գործել քոլեջի վարչական շենք, որտեղ իր կամքին հակառակ կապել են գիշերային պահակի՝ 83-ամյա Լենդրուշ Գ.-ին, որից հետո կոտրել են ֆիզիկական պատրաստվածության ղեկավարի, զինղեկի, ռազմագիտության, հաշվապահության և տնօրենի աշխատասենյակի դռները, տակնուվրա արել այն և ճիվաղները հայտնաբերվել ու այնտեղից գողացել են ընդամենը 400 դրամ։










