Ներողություն ենք խնդրում մեր համաքաղաքացիներից. Նիկոլ Փաշինյան


Ներողություն ենք խնդրում մեր համաքաղաքացիներից. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 16 10:00 2018

 Նիկոլ Փաշինյանը և մի խումբ ակտիվիստներ գտնվում են Բաղրամյան փողոցի սկզբնամասում, հայտնում է 1in.am-ը: 

«Սիրելի հայրենակիցներ, մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն համաքաղաքացիներից, ում անհարմարություն ենք պատճառում մեր ակցիայով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ:

Նրա խոսքով՝ իրենք այս փոքր անհարմարությամբ փորձում են ժողովրդին պաշտպանել ավելի մեծ անհարմարությունից, որը կոչվում է Հայաստանի ադրբեջանացում:

Նա հորդորեց արգելափակել բոլոր փողոցները:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: