Ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ


Ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ
Ապրիլ 16 09:31 2018

Ապրիլի 15-ին, ժամը 17:52-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «КаМАЗ» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ավազների մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 45-րդ կմ-ին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Ապրիլի 15-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի լիճ տանող ճանապարհին՝ կամրջի մոտակայքում, «Mercedes E 124» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: 

***

Ապրիլի 15-ին, ժամը 01։27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ծովինար լճի արձանի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն Աղբյուրակի ջրամբարի տարածքից արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: