ՀՀԿ-ականներն ասելիք չունեն (տեսանյութ) Ա1+


ՀՀԿ-ականներն ասելիք չունեն (տեսանյութ) Ա1+
Ապրիլ 14 22:19 2018

Ի տարբերություն Կարեն Կարապետյանի՝  Պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Վիգեն Սարգսյանը  «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի կողմնակի մուտքով դուրս եկավ՝ խուսափելու համար «Ա1+»-ի լրագրողի հարցերից։ Նրա անվտանգության աշխատակիցներն նկատելի էին լրագրողին։

Քիչ անց արդեն գլխավոր մուտքով դուրս եկան ՀՀԿ խորհրդի անդամներ եւ պատգամավորներ՝  Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը։ Նրանք շտապեցին նստել մեքենան եւ հեռանալ։ «Ա1+»-ի հարցին  ի պատասխան Արման Սաղաթելյանը ոչինչ չասաց։   Կարեն Բեքարյանը նշեց, որ այս պահին չի ցանկանա հարցերի պատասխանել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ականները Ծաղկաձորում որոշեցին Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի թեկնածու։