«Դե հիմա էդպես եղավ».Կարեն Կարապետյանը` լրագրողներին, ՀՀԿ նիստից հետո (տեսանյութ) Ա1+


«Դե հիմա էդպես եղավ».Կարեն Կարապետյանը` լրագրողներին, ՀՀԿ նիստից հետո (տեսանյութ) Ա1+
Ապրիլ 14 19:36 2018

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, որտեղ ՀՀԿ  գործադիր մարմինը որոշեց վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  մի պահ մտավ  Ծաղկաձորի «Մարիոթ Արմենիա» հյուրանոց սուրճ խմելու:

Aravot.am-ի ու Ա1+ի հարցերին նա չպատասխանեց:

Ընդամենն ասաց. «Ձեզ լավ տրամադրություն եմ մաղթում»:

Իսկ թե ինչու որոշեցին ՀՀԿ նիստը Երեւանից տեղափոխել Ծաղկաձոր, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դե հիմա էդպես եղավ»:

Իր հետագա լիազորությունների վերաբերյալ հարցին ի պատասխան էլ ժպտաց, նստեց մեքենան եւ հեռացավ: