Մահացել է Միլոշ Ֆորմանը


Մահացել է Միլոշ Ֆորմանը
Ապրիլ 14 12:05 2018

Կյանքից հեռացել է «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր, չեխ եւ ամերկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը։ Ռեժիսորը 86 տարեկան էր։

Նրա ամենահայտնի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի բոլոր հինգ գլխավոր պարգեւները՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, ռեժիսորի եւ երկու դերասանների խաղի համար։ Այն նկարահանվել է Քեն Քիզի վեպի հիման վրա։ 

Նրա մյուս հռչակավոր ֆիլմերից են «Ամադեուս», «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» եւ «Վալմոն» ֆիլմերը։