Թրամփը Սիրիային հարվածներ հասցնելու որոշում է կայացրել (տեսանյութ)


Թրամփը Սիրիային հարվածներ հասցնելու որոշում է կայացրել (տեսանյութ)
Ապրիլ 14 10:49 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում է կայացրել Սիրիայում «կետային հարվածներ» սկսել՝  պատասխան Սիրիայի Դումա քաղաքում ենթադրաբար քիմիական հարձակում գործելու:

«Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։ 

ԱՄՆ-ն Սիրիայի դեմ հարվածներ է սկսվել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին։