Վերա Բրեժնևան ընկել է Մոսկվայում կայացած համերգի ժամանակ


Վերա Բրեժնևան ընկել է Մոսկվայում կայացած համերգի ժամանակ
Ապրիլ 13 23:24 2018

Ռուսաստանցի երգչուհի Վերա Բրեժնեւան ընկել է Մոսկվայում կայացած համերգի ժամանակ: Միջադեպի տեսագրությունն ապրիլի 13-ին հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավա» հրատարակությունը։

 

Արտիստուհին կատարում էր «Մտերիմ մարդիկ» երգը: Նա որոշել է իջնել հանդիսասրահ եւ, սայթաքելով, ընկել է բեմի մոտ: Պահապանն օգնել է Բրեժնեւային ոտքի կանգնել, եւ նա շարունակել է ելույթը: «Արտիստի ճանապարհը միշտ չէ, որ հարթ չի լինում»,- իր ընկնելը մեկնաբանել է երգչուհին կոմպոզիցիան կատարելուց հետո: