ԵՊՀ դռները չբացվեցին Նիկոլ Փաշինյանի առաջ (տեսանյութ)


ԵՊՀ դռները չբացվեցին Նիկոլ Փաշինյանի առաջ (տեսանյութ)
Ապրիլ 13 16:12 2018

«Իմ քայլը» և Սերժ Սարգսյանի վարրապետության դեմ պայքարող մյուս նախաձեռնությունները, ովքեր քայլելով Երևանի Հյուսիսային պողոտայից քայլում են դեպի Ազատության հրապարակ, քիչ առաջ հասան Երևանի պետական համալսարան: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը պահանջեցին հանդիպում ռեկտորի հետ, սակայն համալսարանի դուռը փակ էր: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին- Տերյանին մասնակիցները հանդիպեցին ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դռան մոտ, ով զարմացավ, որ դուռը փակ է:

Հորդորները մնացին անպատասխան:

Հավելենք, որ այնուհետ նրանց հաջողվեց մտնել այլ մասնաշենք: