Մաշտոցի պողոտան փակած ցուցարարաներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց ազատել փողոցը։
«Ես ձեզ խնդրում եմ ազատել փողոցը, այլապես մենք օրենքով սահմանված կարգով կազատենք փողոցը», - ասաց Օսիպյանը։
Նրա կոչին չհետևեցին ցուցարարները, ինչի հետևանքով ոստիկանները ուժով հեռացրեցին նրանց Մաշտոցի պողոտայից։
Փողոցը փակած ցուցարարներից հինգին ոստիկանները մեքենաներով տեղափոխեցին։
Վալերի Օսիպյանն ասաց, որ նրանց բերման չեն ենթարկել։
«Մենք բերման չենք ենթարկել, նրանք շուտով կմիանան ձեզ», - ասաց նա։










