SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 11-ին, Օգանովի փողոցի բնակիչ՝ 60-ամյա Ալինա Հ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան դռան փականը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար, ինչպես նաև էլեկտրատեխնիկա։
Ըստ տեղեկությունների՝ Ալինա Հ.-ն կրել է մոտ 10 մլն դրամից ավելի վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանն աշխատում է Հայաստանում գործող հանրահայտ բանկերից մեկում՝ որպես գլխավոր գանձապահ։










