Երեւանում մեքենան բախվել է պատին


Երեւանում մեքենան բախվել է պատին
Ապրիլ 11 13:01 2018

Ապրիլի 11-ին, ժամը 02:05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes SLK» մակնիշի 96 PN 999 պետհամարանիշով վարորդ՝ 1989 թ. ծնված Բ. Հ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: