Հրդեհ Շղարշիկ գյուղում


Հրդեհ Շղարշիկ գյուղում
Ապրիլ 11 11:22 2018

Ապրիլի 10-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք: 

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել` 01:44-ին: Այրվել են 4-րդ փողոց 1-ին փակուղում գտնվող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և անասնագոմում կուտակած մոտ 3 տ անասնակեր: