Ավիավթար Խաբարովսկում․ կան զոհեր (տեսանյութ)


Ավիավթար Խաբարովսկում․ կան զոհեր (տեսանյութ)
Ապրիլ 11 10:10 2018

Խաբարովսկում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով կան զոհեր։ Նշվում է, որ «Վոստոկ» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռն ընկել է Անտեննայա եւ Խիրուրգիչեսկայա փողոցների շրջանում։  Ուղղաթիռում 6 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:

 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Առայժմ վթարի պատճառը հայտնի չէ։