Արդեն երկրորդ անգամ ամերիկահայ բարերար Մայք Սարյանը նվիրաբերել է մեծաքանակ բժշկական սարքավորումներ եւ գույք, խնամքի պարագաներ, բժշկական ծախսվող նյութեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դոլար: Նվիրատվությունը ներառում է շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներ եւ գույք:
Այսօր էլ հերթական ասարքավորումներն են ուղարկում ԱՄՆ -ից ,որը օրեր անց կհասնի Հայաստան:
Նվիրաբերված բժշկական սարքավորումներն են` շարժական ռենտգեն ապարատներ, անզգայացման եւ արհեստական շնչառության ապարատներ, ուլտրաձայնային հետազոտման սարքեր, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ, հիվանդների խնամքի մոնիտորինգի եւ ավտոմատ ներարկման համակարգեր եւ այլն:










