Ողբերգական դեպք Երեւանում. շենքերից մեկի բակում տարեց կնոջ դի են հայտնաբերել


Ողբերգական դեպք Երեւանում. շենքերից մեկի բակում տարեց կնոջ դի են հայտնաբերել
Ապրիլ 10 13:39 2018

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։ Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պատշգամբի մոտ աթոռ, որի վրա բարձրանալով՝ կինը ինքնասպան է եղել, իսկ նշված շենքը 9 հարկանի է։