Մահվան ելքով պատահար Կուրթան գյուղում. կա 1 զոհ, 4 վիրավոր


Մահվան ելքով պատահար Կուրթան գյուղում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Ապրիլ 7 16:31 2018

Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում Կուրթան գյուղում գտնվող կամրջի վրա կորցրել է կառավարումը և ընկել գետը:
Վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 1996 թ. ծնված Լևոն Առաքելյանը, մահացել է: 
Կատարվում է քննություն: