Ինչո՞ւ էր Երեւանի կենտրոնում 24-ամյա երիտասարդը կրակել աղջիկների վրա. ոստիկանության մանրաասները


Ինչո՞ւ էր Երեւանի կենտրոնում 24-ամյա երիտասարդը կրակել աղջիկների վրա. ոստիկանության մանրաասները
Ապրիլ 7 10:00 2018

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել օրերս Երեւանի կենտրոնում տղամարդու կողմից երիտասարդ աղջկա վրա կրակելու դեպքից: 

Ըստ ոստիկանության, ապրիլի 2-ին ժամը 16,40-ի սահմաններում Թումանյան փողոցով անցնող երիտասարդ աղջիկներով ուսով դիպչել է մի տղամարդ: Աղջիկներից կողմից նկատողություն ստանալով, թե միտումնավոր է հարվածում, տղամարդը հանել է ատրճանակն ու կրակել նրանց ուղղությամբ: Աղջիկներից մեկը կրակոցի հետեւանքով վնասվածք էր ստացել:

Դեպքից անմիջապես հետո աղջիկները դիմել են տարածքում գտնվող ոստիկաններին, որոնք էլ տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Պարզվել է, որ այդ տղամարդն Ավանի բնակիչ Վլադիմիր Պողոսյանն է եղել, 24 տարեկան:

Կատարվում է քննություն: