Երևանում բախվել են Ford Transit-ները, որից մեկը կողաշրջվել է


Երևանում բախվել են Ford Transit-ները, որից մեկը կողաշրջվել է
Ապրիլ 6 15:37 2018

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ արագաչափի մոտ, բախվել են 73-ամյա Ռազմիկ Մարգարյանի վարած Ford Transit մակնիշի 830 ՕՕ 62 համարանիշի և 47-մյա Արսեն Հովսեփյանի վարած Ford Transit մակնիշի 35 CR 763 համարանիշի ավտոմեքենաները, գրում է  shamshyan.com -ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-երից մեկը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։