20-ամյա աղջիկը ծննդյան օրը կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին. նրան տեղափոխել են հիվանդանոց


20-ամյա աղջիկը ծննդյան օրը կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Ապրիլ 6 10:40 2018

Ապրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Չուխաջյան փողոցում՝ թիվ 75 տան դիմաց, նույն փողոցի բնակիչ, 20-ամյա Անահիտ Թովմասյանը իր վարած կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին, գրում է shamshyan.com-ը:

Պատահարի հետևանքով Ա. Թովմասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ Ա. Թովմասյանը տոնելուց է եղել ծննդյան 20-ամյակը: