Չինուհին մարտահրավեր է նետել Պուտինին՝ նրան հրավիրելով ձմեռային մրցալողի (տեսանյութ)


Չինուհին մարտահրավեր է նետել Պուտինին՝ նրան հրավիրելով ձմեռային մրցալողի (տեսանյութ)
Ապրիլ 5 22:01 2018

50-ամյա չծերացող չինացին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է միասին լողալու։

Պիրկ մարմին, հարթ մաշկ և կնճիռների բացակայություն. չինացի կինը զարմացնում է իր արտաքինով։ Լյու Ելինը ծնվել է 1968 թվականին Չինաստանում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ 

Վերջերս նա մեկնել է Ռուսաստան և լողազգեստով կանգնել Բայկալի սառույցի վրա, որտեղ ջերմաստիճանը -40 աստիճան է եղել։

«Թվում է` քեզ հազար դանակներով խոցում են»,- ասել է նա` ավելացնելով, որ իր ամենամեծ երազանքը Պուտինի հետ ձմեռային մրցալող անցկացնելն է։

Կնոջ կարծիքով՝ ինքը Ռուսաստանի նախագահին հաղթելու բոլոր հնարավորություններն ունի։