Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 62-ամյա Վալերի Մարկոսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 07 US 223 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Վ. Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գոծող գազալցակայանի ու Եղվարդի քաղաքապետարանի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել ավտովթարը։










