Իսպանիայի թագուհին և նրա սկեսուրը հանրության առաջ հրել են իրար (տեսանյութ)


Իսպանիայի թագուհին և նրա սկեսուրը հանրության առաջ հրել են իրար (տեսանյութ)
Ապրիլ 4 17:15 2018

The Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են Իսպանիայի թագուհի Լետիցիան եւ նրա սկեսուրը՝  նախկին թագուհի Սոֆյան, հանրության առաջ հրում իրար։

Սկեսուրը՝ Սոֆիան, ձեռքերը դնում է իր երկու թոռնուհիների՝ արքայադուստրեր Լեոնորի ու Սոֆյայի ուսերին ու կեցվածք ընդունում նրանց հետ լուսանկարվելու համար, իսկ հարսը խանգարում է նրանց։

Տեսանյութում երեւում է, որ տեղի ունեցածը բարկացնում է Իսպանիայի թագավոր Ֆելիպեին։